Դիվանագիտական առաքելություն

Աբդու Սալամ Դիալլո

Ն․Գ․ Պարոն Աբդու Սալամ Դիալլո
Հայաստանի Հանրապետությունում
Սենեգալի Հանրապետության դեսպան

Հայաստանի Հանրապետության և Սենեգալի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2004 թվականի ապրիլի 8-ին։ Հայաստանում Սենեգալի Հանրապետության դեսպանն է Պարոն Աբդու Սալամ Դիալլոն, ով համատեղությամբ Սենեգալի դեսպանն է նաև Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում։ Պարոն Աբդու Սալամ Դիալլոյի նստավայրն է Մոսկվան, Ռուսաստանի Դաշնությունը։ URL: ambassenmos.ru

Արտաշես Ավոյան

Պարոն Արտաշես Ավոյան
Հայաստանի Հանրապետությունում
Սենեգալի Հանրապետության Պատվավոր հյուպատոս

Հյուպատոսական հավատարմագիրը Սենեգալի Հանրապետության Նախագահի կողմից շնորհվել է 2020 թվականի մայիսի 6-ին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագիտական առաքելության ղեկավար հավատարմագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին։
Հյուպատոսության հասցեն և հաղորդակցության միջոցներն են․
52, Չարենցի փողոց, 0025, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +374-11-700-700
+374-41-700-700
Էլ․ փոստ՝ consul@senegal.am
info@senegal.am

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

Հարգելի այցելուներ
Անչափ ուրախ ենք ողջունել Ձեզ այս նոր առցանց հարթակում, որն առաջին անգամ, այս ձևաչափով, Հայաստանում ներկայացնում է Սենեգալի Հանրապետությունը։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակն ամբողջությամբ Ձեր տրամադրության տակ է՝ հաստատելու և խորացնելու արդեն գոյություն ունեցող հարաբերությունները, նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Սա նաև հետաքրքիր հարթակ է գործարարների և այլ հետաքրքրվողների համար՝ առավել լավ ճանաչելու հյուրընկալ և բարեկամ Սենեգալը։ Այնպես որ, միասին բացահայտենք Աֆրիկան ու Սենեգալը։
Բարի գալուստ մեր պաշտոնական էջ։
Սիրով՝ Արտաշես Ավոյան

Սենեգալի Հանրապետություն

Սենեգալը պետություն է արևմտյան Աֆրիկայում։ Երկրի արևմտյան ափը ողողում է Ատլանտյան օվկիանոսը։ Սահմանակից պետություններն են՝ Գամբիան, Գվինեան, Գվինեա-Բիսաուն, Մալին և Մավրիտանիան։ Երկրի ընդհանուր մակերեսը կազմում է 196.190 քառ․ կմ։ Ափամերձ սահմանի երկարությունը՝ 531 կմ։ Բնակչությունը՝ 16.962.000։ Մայրաքաղաքը Դակարն է, խոշորագույն քաղաքներն են Պիկինեն, Թոուբան և Թիյեսը։ Պետական լեզուն ֆրանսերենն է, դրամական միավորը՝ արևմտաաֆրիկյան ֆրանկը։
15-րդ դարում Սենեգալի տարածք են թափանցել պորտուգալացիները, որոնք զբաղվել են փղոսկրի արտահանմամբ և ստրկավաճառությամբ։ 17-19-րդ դարերի ընթացքում Սենեգալի տարածքը նվաճել է Ֆրանսիան։ Երկիրն անկախություն է ձեռք բերել միայն 1960 թվականին։ Տարածքով հոսում են երկու խոշոր գետեր՝ Սենեգալը և Կազամանսը։ Կրոնական խմբերն են՝ մուսուլմանները՝ 94 տոկոս, քրիստոնեաները՝5 տոկոս, այլ կրոնները՝ 1 տոկոս։ Սենեգալը Աֆրիկյան միության անդամ է 1963 թվականից։ Անկախության տոնը նշվում է ապրիլի 4-ին։
Հանրապետության Նախագահն է Մակի Սալլը։

ԱԳՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2018 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սենեգալի արգործնախարար Սիդիկի Կաբայի և Աֆրիկյան ինտեգրացիայի, հայրենադարձության և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մբագնիկ Նդիայեի հետ, ովքեր գտնվում են Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում: Զրուցակիցները հայտնեցին երկկողմ շահագրգռվածություն զարգացնելու երկու երկրների հարաբերությունները՝ ընդլայնելով քաղաքական երկխոսությունը, ակտիվացնելով համագործակցությունն առևտրատնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին՝ Հայաստանի և Սենեգալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին դրա գործունեությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության արդյունավետ հարթակի: Նախարար Մնացականյանը կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում առանձնացրեց թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում համագործակցությունը, փորձի և մտքերի փոխանակման խթանումը:

Մուտքի արտոնագրեր

Մուտքի արտոնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար

Այցելել Սենեգալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Սենեգալի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար կարող են դիմել Մոսկվայում Սենեգալի դեսպանատուն։
Կոնտակտային տվյալներ՝
119049, Մոսկվա, Կորովի վալ, 7/1, 193/194, մուտք 7, 7-րդ հարկ
հեռ․՝ +7(499) 230-21-02 / 230-22-75, ֆաքս՝ +7(499) 230-20-63
URL: https://ambassenmos.ru

Մուտքի արտոնագրերը Սենեգալի Հանրապետության քաղաքացիների համար

Այցելել Հայաստան

Սենեգալի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն այցելության արտոնագրերի համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ, և միայն հրավերի հիման վրա։

Կոնտակտային տվյալներ

52, Չարենցի փողոց, 0025, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +374-11-700-700
+374-41-700-700
Էլ․ փոստ՝ consul@senegal.am
info@senegal.am

Սենեգալի հանրային տոնական օրերի տոնացույց – 2021
1 Jan Fri New Year’s Day
4 Apr Sun Independence Day
5 Apr Mon Easter Monday
1 May Sat Labour Day
13 May Thu Ascension Day
13 May Thu Eid al-Fitr
24 May Mon Whit Monday
20 Jul Tue Tabaski
15 Aug Sun Assumption Day
18 Aug Wed Ashura
25 Sep Sat Magal de Touba
18 Oct Mon Prophet Muhammad’s Birthday
1 Nov Mon All Saints’ Day
25 Dec Sat Christmas Day