ԱԳՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2018 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սենեգալի արգործնախարար Սիդիկի Կաբայի և Աֆրիկյան ինտեգրացիայի, հայրենադարձության և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մբագնիկ Նդիայեի հետ, ովքեր գտնվում են Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում: Զրուցակիցները հայտնեցին երկկողմ շահագրգռվածություն զարգացնելու երկու երկրների հարաբերությունները՝ ընդլայնելով քաղաքական երկխոսությունը, ակտիվացնելով համագործակցությունն առևտրատնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին՝ Հայաստանի և Սենեգալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին դրա գործունեությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության արդյունավետ հարթակի: Նախարար Մնացականյանը կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում առանձնացրեց թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում համագործակցությունը, փորձի և մտքերի փոխանակման խթանումը: